Մակվեցյան Վահե

Մխիթար Սեբաստացի | Ավագ դպրոց | 9-2


Ընտանիք, ազգ, մշակույթ

Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ

Ընտանիքի նշանակության մեջ դա շատ կարևոր է։ Առաջին հայացքից տեսնելով ընտանիք հասարակության մեջ՝ կարելի է ենթադրել,որ դա սովորական երևույթ է,բայց կան շատ կարևոր բաներ։ Օրինակ՝ մենք մեր ընտանիքի հետ հասարակության մեջ լինելիս ցույց ենք տալիս թե ով ենք մենք և թե ինչ ենք ներկայացնում մեզնից ( Ազգ,մշակույթ,ապրելակերպ) այսպիսով կարող ենք վստահ ասել,որ ընտանիքը հասարակության մեջ ցույց է տալիս մեզ ներքուստ։

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց

Ընտանիքի ամրության համար առաջին հերդին պետք է լսել իրար և ոչ թե պնդել, այլ առաջարկել մեր կարծիքը։ Իսկ մարդկանց միավորում է իրենց նմանությունը և միաձև կարծիքը։ Այսպես մարդկանց միջև միաձև կարծիքը կարող է վիճվելու շանսը քչացնել։

Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

Մեծ և փոքր ընտանիքների առավելությունները հավասար են,քանի որ եթե մի կողմը ավելի շատ առավելություններ ունենար՝ ապա բոլորը կձկտեին դեպի այդ կողմ։ Օրինակ փոքր ընտանիքների հոքսը քիչ է, իսկ մեծ ընտանիքների միասնությունը ավելի ուժեղ է։ Ուրեմն ամեն կողմ ունի և իր մինուսները և թե իր պլյուսները։

Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

Նյութական արժեքը դա տան տեսքն է,գումարը,առարկաները և այլ այն բաները, որոնք անզեն աչկով կարելի է տեսնել։ Իսկ հոգևոր արժեքը դա միասնությունն է,ուժը,ընկերությունը,բարությունը,հոգատարությունը և խաղաղությունը։ Եվ ես իմ կողմից կասեմ,որ նյութական արժեքները իհարկե կարևոր են՝ բայց հոգևոր արժեքները պետք է վեր դասել։