Մակվեցյան Վահե

Մխիթար Սեբաստացի | Ավագ դպրոց | 9-2


Մատթէոս Զարիֆեան

Ես այսօր ճառագայթ մ’եմ բոսոր,աչքերուս, հեշտօրոր,այնքա՜ն լույս ունիմ, որ կժպտիմ,մտերիմ,արևին…ու վարդե՜ր կ’երևին արևին ոսկեղեն,հոգիեն…ես այսօր,ես այսօր՝ արեգա՜կ մ’եմ բոսոր…

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր ճառագայթ եմ կարմիր,աչքերես, դյութիչ,այնքա՜ն լույս ունեմ, որ կժպտամ,մտերիմ,արևին…ու վարդե՜ր կ’երևան արևին ոսկեղեն,հոգին…ես այսօր,ես այսօր՝ կարմիր արեգա՜կ եմ…

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Դե քանի որ արևը միշտ պայծառ և լուսավոր է՝ այդ պատճառով նրան նմանեցնում են մի մարդու, ով ունի միշտ լավ և շատ բարձր տրամադրություն։ Հենց դրանով է նման արևը երջանկության։

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Այստեղ հեղինակը ուզեցել է ասել,որ շնորհակալ է արևին,քանի որ նա իրեն լույս է տալիս։ Եվ այդ լույսը նրան ամբողջ օրը ուղեկցում է լավ տրամադրությամբ։

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Հաշվի առնելով իմ բնավորությունը, ես ոչ այդքան հետաքրքրասեր և ոչ այդքան ուրախ մարդ՝ ինձ նմանեցնում եմ մի ծառի,որը շատ արագ աճում,ծաղկում է,բայց միևնույն ժամանակ թոռոմում և չորանում։ Ես ինձ լիովին երջանիկ եմ զգում ոչ թե այն ժամանակ, երբ որ ինձ ինչ որ թանկարժեք նվեր են տալիս՝ այլ երբ որ իմ ընտանիքի անդամների իմ կողքին են լինում և իմ դժվար պահերին աջակցում։ Ես ինձ միայն այդ ժամանակ կարող եմ երջանիկ զգալ։ Դա իմ ծաղկող շրջանն է , իսկ չորացող շրջանը դա այն ժամանակ է,երբ ես կորցնում եմ իմ ընտանիքի անդամներից մեկի վստահությունս։ Դա ինձ համար շատ մեծ ցավ է,բայց ես ինձ այնպես եմ պահում,որ իմ մեջի ծառը միշտ ծլի և ծաղկի։ Ահա թե ես ինչպես եմ ինձ պատկերացնում երջանիկ ժամանակ և վստահ եմ,որ իմ մեջի ծառը երբեկ ու երբեկ չի չորանա, այլ էլ ավելի կծաղկի։